GRAMMAIRE ACTUELLE ET CONTEXTUALISÉE DU FRANÇAIS (GRAC)

| Contenu générique | Contenu contextualisé |

Ce soir, je sors – les déterminants démonstratifs

Contexte de langue arménienne (version arménienne)

➡Այս էջը լրացնում է ցուցական որոշակիչները ֆրանսերենում էջի ընդհանուր նկարագրությունը, ուստի խնդրում ենք նախ անցնել հետևյալ հղումով description générique.
en français

Արևելահայերենում ցուցական որոշակիչներն են այս, այդ, այն ցուցական դերանունները:

Այս – ներկայացնում է այն, ինչն ամենամոտն է գտնվում խոսողին
Այդ – ներկայացնում է այն, ինչը գտնվում է խոսողից որոշակի հեռավորության վրա, խոսակցին մոտ կամ նախկինում արդեն հիշատակվել է
Այն – ներկայացնում է այն, ինչն ամենից հեռու է խոսողից և խոսակցից

Ի տարբերություն ֆրանսերենի` հայերենում գոյականը սեռի քերականական կարգ չունի, ցուցական որոշակիչները փոփոխվում են միայն ըստ հեռավորության երեք աստիճանի, ունեն միայն մեկ ձև եզակի և հոգնակի թվերի համար, ֆրանսերենի ce (cet), cette և ces ձևերին համապատասխանում է միայն մի ձև` այս (այդ կամ այն) :

այս բազկաթոռը – ce fauteuil
այս երեխան – cet enfant
այս տիկնիկը – cette poupée
այս բազկաթոռները  – ces fauteuils
այս երեխաները – ces enfants
այս տիկնիկները – ces poupées

Ի տարբերություն ֆրանսերենի` հայերենում ցուցական դերանվամբ գործածվող գոյականն օգտագործվում է որոշիչ հոդով (ը կամ ն) :

Այս  գիրքը շատ հետաքրքիր է: Ce livre est très intéressant.

Ուսուցման նախնական փուլում հայ սովորողների մոտ մայրենի և օտար լեզվի միջև առկա այս տարբերությունը հաճախ պատճառ է դառնում նման սխալների.

*Ce le livre est très intéressant. *Ces les fauteuils sont confortables. Mettez *cette la fleur dans le vase.

Այս կարգի սխալներից խուսափելու համար հարկ է սովորողներին բացատրել, որ ֆրանսերենում գոյականը կարող է առկայացվել միայն մեկ որոշակիչով: Այս կանոնը կարող է լուսաբանվել նմանատիպ նկարներով:

Մելանյա Ղազարյան, Աստղիկ Մարգարյան


La GRAC » Contenu contextualisé » Ce soir, je sors – les déterminants démonstratifs (arménien / հայերեն)
Version 1.0 (02/2018) • Commenter ou contribuer
Licence Creative Commons