GRAMMAIRE ACTUELLE ET CONTEXTUALISÉE DU FRANÇAIS (GRAC)

| Contenu générique | Contenu contextualisé |

C’est mon vélo ! – les déterminants possessifs

Contexte de langue arménienne (version arménienne)

➡ Այս էջը լրացնում է ստացական որոշակիչները ֆրանսերենում էջի ընդհանուր նկարագրությունը, ուստի խնդրում ենք նախ անցնել հետևյալ հղումով
➡  en français

Արևելահայերենում, ինչպես ֆրանսերենում, գոյություն ունեն ստացական որոշակիչներ. դրանք են ստացական հոդերը և անձնական դերանունների (ես, դու, նա, մենք, դուք, նրանք)  սեռական հոլովաձևերը:

Իմ աթոռը – ma chaise
Իմ շունը – mon chien

Ինչպես ֆրանսերենում, այնպես էլ հայերենում, ստացական որոշակիչները փոփոխվում են, երբ խոսքը այն  անձի մասին է, որին պատկանում էառարկան:

Քո տունը – ta maison
Ձեր տունը – votre maison

Ի տարբերություն ֆրանսերենի, անձնական դերանունների հոլովաձևերը եզակի և հոգնակի թվերի համար ունեն միայն մեկ ձև, եթե խոսքը պատկանյալ առարկայի մասին է:

Քո գրիչը – ton stylo
Քո գրիչները – tes stylos

Ի տարբերություն ֆրանսերենի` հայերենում ստացական դերանվամբ գործածվող գոյականն օգտագործվում է որոշիչ հոդով (ը կամ ն) :

Նրա մեքենան – sa voiture
Նրա դեմքը – son visage

Արևելահայերենում, ի տարբերություն ֆրանսերենի, ստացականությունը կարող է արտահայտվել նաև ստացական հոդերի միջոցով, որոնք ավելանում են բառի վերջին (արևելահայերենում ստացական անձնական դերանվան սեռական հոլովաձևերը և ստացական հոդերը միասին չեն գործածվում):

I դեմք                 ս
II դեմք               դ
III դեմք              ը, ն

պայուսակսmon sac   պայուսակներս  – mes sacs

Քանի որ հայերենը սեռի քերականական կարգ չունի, ֆրանսերենի ton, ta, և tes ձևերին համապատասխանում է միայն մի ձև՝ քո անձնական դերանվան սեռական հոլովաձևը.  mon, ma, mes ձևերին՝ ս ստացական հոդը:

Possesseur singulier singulier pluriel
je իմ, ս
tu քո, դ
il/elle նրա, ը/ ն
 

Ppossesseur pluriel

nous մեր
vous ձեր
ils/elles նրանց

Ուսուցման նախնական փուլում հայազգի սովորողները հաճախ դժվարանում են  ստացական որոշակիչների ընտրության հարցում, քանի որ, ի տարբերություն ֆրանսերենի, հայերենում անձնական դերանունների սեռական հոլովաձևերն  ունեն միայն մեկ ձև եզակի և հոգնակի թվերի համար, եթե խոսքը պատկանյալ առարկայի մասին է: Նման դեպքերում ուսուցիչներին օգնության կարող են գալ ուսուցանվող նյութը լուսաբանող նկարները.


 

Մելանյա Ղազարյան, Աստղիկ Մարգարյան


La GRAC » Contenu contextualisé » C’est mon vélo ! – les déterminants possessifs (arménien / հայերեն)
Version 1.0 provisoire (02/2018) • Commenter ou contribuer
Licence Creative Commons