Contexte de langue arménienne (version arménienne)
Այս էջը լրացնում է անձնական դերանունները ֆրանսերենում էջի ընդհանուր նկարագրությունը, ուստի խնդրում ենք նախ անցնել հետևյալ հղումով.
➡ en français
Ի հակադրություն ֆրանսերենի, որը տարբերակում է անձնական դերանունների ուժեղ /կամ լիիմաստ/ և թույլ տեսակները, հայերենն ունի միայն մեկը: Օրինակ՝ առաջին դեմքով և եզակի թվով դրված je և moi դերանուններին համապատասխանում է միայն մեկ ձև՝ ես:
Հայախոս սովորողը պետք է հիշի, որ moi և toi դերունները նախադասության մեջ չեն կարող ենթակայի պաշտոն զբաղեցնել, մինչդեռ դա հնարավոր է lui/eux դերանունների դեպքում. Lui est français:
Հաճախ հանդիպող սխալներից է.
*Moi viens demain. կամ
* Toi, ne travailles pas bien à l’école.
Ենթական ընդգծելու համար ֆրանսերենը կիրառում է անձնական ուժեղ դերանուններ.
Moi, je veux lire, toi, tu peux jouer.
C’est moi qui fais les courses.
Հայերենում ընդունված է ենթական ընդգծել հնչերանգի կամ բառերի շարադասության փոփոխման միջոցով.
Ես ուզում եմ կարդալ- Je veux lire.
Ես եմ ուզում կարդալ- C’est moi qui veux lire.
Ֆրանսերենում ուժեղ դերանունները հաճախ գործածվում են զեղչված նախադասություններում առանց բայերի ուղեկցության:
Qui pourra le faire ? – Moi.
Հայախոս սովորողները հաճախ չեն տարբերակում je և moi դերանունները և երբեմն դրանք շփոթում են: Նրանք հակված են ասելու je այնտեղ, որտեղ տեղին է գործածել moi: Քերականական այս երևույթը բացատրելու համար մենք նրանց պատմում ենք դպրոցական մի հին անեկդոտ.
Un inspecteur visite une école de traducteurs. Il demande aux élèves:
– Est-ce qu’il y a parmi vous un bon traducteur de français?
Alors une voix répond:
– Oui, je.
Երբ սովորողները հասկանում են (և ոչ միշտ անմիջապես) այս զվարճալի պատմության կատակերգական տարրը, նրանք այլևս չեն շփոթում այդ դերանունները:
Հասմիկ Գրիգորյան, Ժակլին Մինասյան
La GRAC » Contenu contextualisé » Moi, je suis d’accord et toi ? – Les pronoms personnels : formes pleines (arménien / arménien)
Version 1.0 (03/2018) • Commenter ou contribuer